Տարածաշրջանային

Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանում ադրբեջանցին ականի պայթյունից վիրավորվել է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա 2 ոտքն էլ անդամահատել են։

Վիրավորում ստացած քաղաքացին 1981 թվականին ծնված Զաբիլ Բաբաևն է։

Ֆիզուլիի շրջանային դատախազությունը քննություն է սկսել դեպքի առթիվ։ Ադրբեջանցիները չականազերծված տարածքներ են այցելում` առանց իշխանությունների թույլտվության։

Նոյեմբերի 10-ից հետո Ադբրեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունի հետևանքով զոհվել և վիրավորվել է 10 ադրբեջանցի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում