Պաշտոնական

Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել են մի շարք երկրների ղեկավարներ

1 րոպեի ընթերցում

Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել են մի շարք երկրների ղեկավարներ

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքն են հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Սլովենիայի նախագահ Բորութ Պահորը, Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդը, Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փաթսի Րեդին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը, Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգան, Մոնղոլիայի վարչապետ Ուխնաա Խուրելսուխը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում