Տարածաշրջանային

Շատ անգամ ենք հարևաններին առաջարկել Վրաստանը դիտարկել խաղաղարար բանակցությունների հարթակ. Զալկալիանի

2 րոպեի ընթերցում

Շատ անգամ ենք հարևաններին առաջարկել Վրաստանը դիտարկել խաղաղարար բանակցությունների հարթակ. Զալկալիանի

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ«, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մեկնաբանել է Կովկասյան հարթակի վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը:

«Ես մի քանի օր առաջ պարզաբանել եմ, թե ինչ նկատի ուներ նախագահը, երբ բարձրաձայնեց այս նախաձեռնությունը: Նախագահը չի ենթադրել այլ նախաձեռնություններին միանալը, որոնք հայտարարվել էին այլ գործընկեր երկրների կողմից»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական լրատվամիջոցները, ասել է Զալկալիանին՝ ավելացնելով, որ նշված նախաձեռնությունը բազմիցս հնչեցվել է վրացական կողմից:

«Նախքան գործընկեր անդամ պետությունների կողմից իրենց նախաձեռնությունը բարձրաձայնելը, Վրաստանի նախագահը, վարչապետը և ես բազմիցս հանդես ենք եկել, այդ թվում ՝ անվտանգության խորհրդի վերջին նիստից հետո, և առաջարկել Թբիլիսիին, մեր հարևաններին, որպես խաղաղ բանակցությունների հարթակ, դա այն առաջարկն է, որի մասին խոսել է նախագահը, և նա նկատի չի ունեցել միանալ այլ հարթակներին: Հետևաբար, դա այլ կերպ է մեկնաբանվել», – հայտարարել է Զալկալիանին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «Դեսպանների համաժողով 2020»-ին հայտարարել է, որ ողջունում է տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը:

«Ես ուզում եմ մեկ անգամ ևս ողջունել այն, ինչը ես նախկինում ողջունել եմ, այսինքն ՝ խաղաղության վերականգնումը, որը կենսական նշանակություն ունի մեզ համար, և ոչ միայն մեր հարևանների, այլ բոլորիս համար: Դրանից է կախված ամբողջ տարածաշրջանի բարեկեցությունն ու զարգացումը: Միևնույն ժամանակ, մենք գիտենք, որ այս նպատակին հասնելու գործում ներգրավված էին բոլորը, բոլոր միջնորդները, բոլորը `բացի մեզանից: Սա շատ տխուր է: Վրաստանի պատմական դերը Կովկասում դարեր շարունակ եղել է և կա բոլորին միավորելու հնարավորություն: Այդ պատճառով ես խորապես համոզված եմ, որ Վրաստանը ոչ պասիվ կլինի, ոչ էլ երկրորդական կովկասյան հարթակի նախաձեռնությունից», – հայտարարել է Զուրաբիշվիլին:

Ավելի ուշ նախագահի աշխատակազմը պարզաբանել էր նախագահի հայտարարությունը:

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Վրաստան

Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստան

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության բնագավառում 2024 թվականի համագործակցության պլանը

Վրաստան

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության բնագավառում 2024 թվականի համագործակցության պլանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում