Սփյուռք

ՀԲԸՄ-ն շուրջ 43 տոննա բժշկական պարագաներ Բելգիայից կառաքի Հայաստան

6 րոպեի ընթերցում

ՀԲԸՄ-ն շուրջ 43 տոննա բժշկական պարագաներ Բելգիայից կառաքի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շուրջ 43 տոննա բժշկական պարագաներ Բելգիայից կառաքի Հայաստան։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀԲԸՄ-ի մամուլի գրսենյակից։

«Քանի որ հայաստանյան հիվանդանոցներն ու խնամքի հաստատություններն անդուլ աշխատում են՝սպասարկելով Արցախյան պատերազմում վիրավորվածներին, համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (ՀՎԿԿ), կորոնավիրուսով վարակման աստիճանով երկիրը հատել է չորրորդ մակարդակի շեմը: Սովի և մարդասիրական ճգնաժամերի վերացման ուղղությամբ աշխատող ամենահին գործակալությունը աշխարհում՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP), ՀԲԸՄ-ին առաջարկեց համակարգել Բելգիայի Լիեժ քաղաքից մաքսային բեռի մի քանի խմբաքանակի առաքման լոգիստիկ աշխատանքները, ընդ որում, բեռների հսկողությունը պետք է իրականացվեր ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի, իսկ ստացումը՝ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կողմից. կորոնավիրուսով հիվանդացածների թիվը այդ պահի դրությամբ գերազանցում էր 150,000-ը: Առաքման հետ կապված բոլոր ծախսերը ստանձնեց Լիեժում WFP-ի գրասենյակը, իսկ Քովիդ-ի հետ կապված անձնական պաշտպանիչ սարքավորումն ու օժանդակ պարագաները սիրահոժար նվիրաբերեցին Բելգիայի հայ համայնքի անդամները:

«WFP-ն հպարտ է ՀԲԸՄ-ի պես պատմական և ամենահաս կազմակերպության հետ գործընկերության համար: ՀԲԸՄ-ի էությունը, ինքնին, որպես համայն հայության համար այնքան կարևոր միջազգային ժողովրդական կազմակերպություն, նշանավորվում է WFP-ի հետ ծանրակշիռ համագործակցությամբ», - ասաց WFP-ի Լիեժի գրասենյակի գործառնական ղեկավար Հայեն Աջեմյանը: «Մենք հպարտ ենք, որ մատուցում ենք ծառայություններ, որոնք օգնում են ՀԲԸՄ-ին օգնել ավելի մեծ թվով մարդկանց և փոփոխություն մտցնել նրանց կյանքում: ՄԱԿ-ի հետ համագործակցությունը դեպի այդ փոփոխություն ճանապարհին արված մի քայլ է, և WFP-ի Լիեժի գրասենյակը հուսով է, որ այս փորձը գործուն նշանակություն կունենա հետագա համագործակցության համար», - ընդգծեց Աջեմյանը:

Համավարակի պայմաններում մատակարարումների նախաձեռնությունը մեկնարկել է 2020թ. հոկտեմբերի սկզբին և կշարունակվի մինչ հունվարի կեսերը: Բրյուսելի «Հայ տուն» հայկական մշակութային կենտրոնը, կենտրոնի նախագահ Կարեն Թադևոսյանի համակարգմամբ, հավաքել, կազմակերպել և փաթեթավորել է տարբեր իրեր և նյութեր: Ի թիվս այլ մարդկանց, Բելգիայի հայ համայնքը ներկայացնող բարերար Նանի Կաչերիսյանը անձամբ հատկացրել է 614կգ անձնական պաշտպանության միջոցներ՝ ի աջակցություն Հայաստանի առողջապահական աշխատողների: Շուրջ 42,827կգ (43 տոննա) պարագաներ կառաքվեն ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ, որոնք կծառայեն հայ ժողովրդի կարիքներին: «WFP-ի շնորհիվ, և բելգիահայ կամավորների աջակցությամբ, մենք կարող ենք առողջապահական համակարգի մեր հերոսներին և Հայաստանում գտնվող ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին առաքել այնքան անհրաժեշտ օգնությունը», - նշեց ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի նախագահ Նադյա Գործունյանը:

ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակը ստանձնեց բեռի ստացումը Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Առաքանին պարունակում էր առողջապահական և մարդասիրական բնույթի մի շարք պարագաներ, այդ թվում՝ անձնական պաշտպանության միջոցներ, պատրաստի թերապևտիկ սնունդ, անեսթեզիայի սարքավորում, անվասայլակներ, բժշկական հենակներ, օրթոպեդիկ սարքավորում, հագուստ, կոշիկ, քնապարկեր, սնունդ և հիգիենիկ պարագաներ՝ շուրջ 490,301 ԱՄՆ դոլար արժողությամբ:

Վայրէջքից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն բեռը բաշխեց հետևյալ կերպ. անձնական պաշտպանության պարագաները ուղարկվեցին անմիջապես Հայաստանի առողջապահության նախարարություն: Հագուստը, կոշիկներն ու ծածկոցները, ինչպես նաև հիգիենիկ պարագաներն ուղարկվեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն: Իսկ 16,000կգ սնունդը կմնա ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում և կհատկացվի երկրի ողջ տարածքում ապրող կարիքավոր հայերին:

«WFP այս առաքանիները անչափ կարևոր էին Հայաստանի համար այս վճռորոշ օրերին: Մենք նաև երախտագիտությամբ ենք ընդունում ՀԲԸՄ կամավորների և անձնակազմի անձնվիրությունը, որոնք համակարգեցին իրենց գործունեությունը և համագործակցեցին՝ ապահովելու համար այս միջազգային նախաձեռնության խնամքով, արդյունավետ և թափանցիկ իրականացումը», - նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը՝ հավելելով, որ ՀԲԸՄ-ն վերահաստատեց մարդասիրական օգնություն հասցնող հուսալի և բանիմաց գործընկերոջ իր համբավը:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում