2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար. Արմեն Մելիքբեկյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի կարծիքով 2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի զարգացման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ տարեկան ժողովի մեկնարկում Մելիլքբեկյանը խոսքով դիմեց ներկաներին. «Այսօր` այս ժողովի ընթացքում մենք պետք է քննարկեինք ծանրագույն պայմաններում տեղ գտած մեր հաջողությունները զարգացնելու հնարավորությունները: Միասնական ուժերով ազգային հավաքականի և ֆուտզալի ընտրանու կողքին կանգնելու ուղիները: Փոխարենը մենք ստացել ենք մի պահանջ, որը ոչ այլ ինչ է, քան աթոռակռվի մի վառ օրինակ (հեղ. «Սևան» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ` Մելիքբեկյանին անվստահություն հայտնելով): Նրանք չեն հասկանում, որ ծիծաղելի իրավիճակի մեջ են գցում ամբողջ հայկական ֆուտբոլի նաև վնասում են հայկական ֆուտբոլի իմիջին»,-ասաց ՀՖՖ նախագահը: Վերջինս կոչ արեց բոլորին մոռանալ անձնական ամբիցիաների մասին և ուժերի ներածին չափով լծվել հայկական ֆուտբոլի զարգացման գործին:

Մելիքբեկյանը խոսեց նաև այն մասին, որ օրեր առաջ «Սևան» ֆուտբոլային ակումբը ֆեդերացիա է ուղարկել մի փաստաթուղթ, ըստ որի անվստահություն է հայտնում ՀՖՖ նախագահին: «Ակումբը անգրագետ մի փաստթուղթ ուղարկել ՀՖՖ դեկտեմբերի 22-ին: Այն մարդիկ ովքեր ուղարկել են այդ փաստաթուղթը և նրանք, ովքեր կանգնած են այդ փաստաթուղթն ուղարկողների թիկունքին` «թքած ունեն» հայկական ֆուտբոլի վրա»,-շեշտեց նա:

Ֆեդերացիայի խոսքով` գալիք տարին կարող է բեկումնային լինել: «2021 թվականը կարող է անկյունաքարային լինել հայկական ֆուտբոլի համար: Մենք կարող ենք զարգացնել մեր հաջողությունները` թեպետ գիտենք, որ մեր երկիրը և մյուս ճյուղերն էլ գտնվում են վատ իրավիճակում»,-ասաց նա:

Հայերեն Русский

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր