Արցախ

Արցախի ԱԻՊԾ-ի տնօրենը ՌԴ ԱԻՆ-ի աշխատակցի օրվա առթիվ պարգևատրել է ՌԴ մի շարք փրկարարների

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԻՊԾ-ի տնօրենը ՌԴ ԱԻՆ-ի աշխատակցի օրվա առթիվ պարգևատրել է ՌԴ մի շարք փրկարարների

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության աշխատակցի մասնագիտական օրվա առթիվ պարգևատրել է համակարգի մի խումբ աշխատակիցների:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի ԱԻՊԾ-ից, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում ԱԻ ծառայության տնօրենի առաջին տեղակալ, գնդապետ Սամվել Պետրոսյանը շնորհավորել է ռուս գործընկերներին և Կարեն Սարգսյանի հրամանագրով վերջիններիս հանձնել պարգևները:

«Ակտիվ համագործակցության շրջանակներում փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին պարգևատրվել է ԱԻ ծառայության «Փառքի խաչ-Նոյ» մեդալով:

«Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են՝

ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ՝

գնդապետ Վադիմ Գարշինը,

ավագ ենթասպա Դմիտրի Կվորցովը,

սերժանտ Եվգենի Սոպիլնյակը,

ավագ սերժանտ Խամզա Խամբաբաեվը,

սերժանտ Ալեքսանդր Չերնովոլենկոն,

կրտեսր սերժանտ Ալեքսանդր Շոպավալովը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում