Համագործակցության հուշագրեր կնքվեցին Շիրակի մարզի գործատուների ու միջին մասնագիտական հաստատությունների միջև

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի գործատուների, միջին մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈՒ ) հաստատությունների և People in Need հասարակական կազմակերպության միջև կնքվեցին եռակողմ հուշագրեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուշագրերը նպատակ ունեն մարզում տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստել ու վերապատրաստել: Համագործակցության հուշագրերը ստորագրվեցին դեկտեմբերի 26-ին՝ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում:

Կողմերի միջև համագործակցությունն, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական կազմի կարողությունների զարգացման, նյութատեխնիկական բազայի համալրման և մյուս միջոցառումներն իրականացվում են People in Need կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացքող «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում: ««Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագիրը նպատակ ունի զարգացման նոր հնարավորություններ ստեղծել Շիրակի մարզի գործատուների ու ՄԿՈՒ հաստատությունների համար՝ պատրաստելով աշխատաշուկային համար մրցունակ մասնագետներ»,-իր խոսքում նշեց People in Need հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը:

Ծրագիրը կարևորեցին նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը և Շիրակի մարզպետարանի կրթության վարչության, կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը:

Հանդիպման ընթացքում Գյումրու տարածքային զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը տեղեկացրեց, որ ներկա պահին Շիրակի մարզում հաշվառված է 17 հազար աշխատանք փնտրող, նրանցից 15 հազարը Գյումրիում, մարզում նաև առկա են թափուր աշխատատեղեր, ինչը վկայում է, որ մրցունակ կադրերի պահանջ ևս կա, հենց այս հարցում օգնության կգա «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագիրը:

Եռակողմ համագործակցության հուշագրեր կնքվեցին People in Need-ի՝ Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և Բանդիվան Կաթի, Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և Ամասիայի պանրագործարանի, Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և «Կումայրի կարպետ»-ի, Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի և Աշոցքի պանրագործարանի և Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի և Գրին Բրոդերսի միջև:

Հաջորդ տարի նմանատիպ հուշագրեր տարբեր գործատուների հետ կստորագրեն Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանն ու Արթիկի պետական քոլեջը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի