Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևը, որով խորհրդարանը կոչ է անում Լուքսեմբուրգի կառավարությանը պահանջել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Արցախ՝ աջակցելու համար հանրապետությունում ստեղծված մարդասիրական ծանր իրավիճակի լուծմանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ողջունում ենք դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որում հետևողականորեն հավատարիմ մնալով ս.թ.հոկտեմբերի 16-ինընդունված բանաձևի ոգուն՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանը, ըստ էության, դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությամբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, դրա արդյունքում Արցախի տարածքի մեծ մասի ռազմական օկուպացիան և Արցախի ու նրա բնակչության դեմ շարունակվող պատերազմական հռետորաբանության և սպառնալիքների քաղաքականությունը։

Կարևորում ենք, որ բանաձևում խորհրդարանը կոչ է անում Լուքսեմբուրգի կառավարությանը պահանջել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Արցախ՝ աջակցելու հանրապետությունում ստեղծված մարդասիրական ծանր իրավիճակի լուծմանը։

Հատկանշական է, որ բանաձևում կարևորվում է հրադադարի պահպանումը, ռազմագերիների փոխանակումը և զոհերի մարմինների դուրսբերումը: Խորհրդարանը նաև նշում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անկախ հետաքննության ու դրանց հեղինակների իրավական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Համոզված ենք, որ նմանատիպ բանաձևերի ընդունումը կդառնա միջազգային հանրության կարևոր կոլեկտիվ ներդրումը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորման գործում՝հիմնված Արցախի ժողովրդի կողմիցիրինքնորոշմանանկապտելիիրավունքի իրացման փաստի ճանաչման վրա»,- ասվում է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ։։

Հայերեն Русский

ՀՀ վարչապետը հեռավար ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով. WSJ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն

ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը

2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում

Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է «լրացուցիչ միջոցներով», եթե Կիևը ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ սկանդալի համար

«Երևանյան բեսթսելեր».  «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2026

Միրգ-բանջարեղենն՝ ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում