Լյուքսեմբուրգի խորհրդարանն արձանագրում է ռազմական հանցագործությունների պատասխանատուներին պատժելու անհրաժեշտությունը. դեսպան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի խորհրդարանը ևս արձանագրում է ագրեսիայի և ռազմական հանցագործությունների պատասխանատուներին պատժելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման վերաբերյալ Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևի ընդունմանը:

«Կարևոր է, որ Նիդերլանդների խորհրդարանի օրինակին հետևելով՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանը ևս արձանագրում է ագրեսիայի և ռազմական հանցագործությունների պատասխանատուներին պատժելու անհրաժեշտությունը:

Առանց ավելորդ համեստության՝ Լյուքսեմբուրգի բոլոր քաղաքական ուժերի հետ Հայաստանի նոր պատվավոր հյուպատոսի ՝ Տաթև Մանուկյան- Էնգելի ակտիվ, համակարգված և հետևողական աշխատանքի արդյունքն է։ Իհարկե, կարևորագույն դերակատարություն ունի այն մթնոլորտը և Արցախի վերաբերյալ այն խորը ընկալումը, որն արդյունք է ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելի տասնամյակների գործունեությանը»,-նշել է Տիգրան Բալայանը։

Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում գործադիր մարմնին ի թիվս այլոց Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Մասնավորապես, Լյուքսեմբուրգի խորհրդարանը, արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարել է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը և Մադրիդյան սկզբունքները, սանձազերծելով պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, այդ թվում՝ փաստելով Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունն Ադրբեջանի՝ ռազմական տեխնիկայի և ջիհադիստ վարձկանների տեղակայման միջոցով։ Նշյալ բանաձևով արձանագրվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքների բռնազավթումը Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակայությունը և կոչ է արվում ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, պահպանել եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարը, սկսել ռազմական հանցագործությունների հետաքննություն և երաշխավորել բոլոր փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր։

Բացի այդ, Լուքսեմբուրգի խորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց հանդեպ, ովքեր հայերի նկատմամբ բռնությունների և ատելություն տարածում, ինչպես նաև ապահովել հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումը։

Հայերեն English

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը