Հասարակական

Ձերբակալվել է հանրահավաքի ընթացքում բռնությամբ իշխանությունը զավթելու կոչով հանդես եկած անձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ձերբակալվել է դեկտեմբերի 24-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում բռնությամբ իշխանությունը զավթելու կոչով հանդես եկած անձը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը.

«Հանրապետության hրապարակում դեկտեմբերի 24-ին ընթացող հանրահավաքի ընթացքում հնչել են հանրահավաքի մասնակիցներին ուղղված՝ իշխանությունը բռությամբ զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր:

ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից այդ կոչերը հնչեցրած անձը՝ Ս.Կ.-ն բերման է ենթարկվել:

Դատախազության հանձնարարությամբ նշված փաստի կապակցությամբ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշված անձը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով արգելված հանցավոր արարքն առերևույթ կատարելու մեջ ծագած կասկածի հիման վրա:

ՀՀ դատախազությունը վճռականորեն կոչ է անում հանրությանը և քաղաքացիներին հավաքների մասնակցելու և ազատ խոսքի իրենց իրավունքի իրացումը չօտագործել ներքին հանրային համակեցության կանոնների խախտմանը, ներպետական կայունությունը և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված և նման նախադրյալներ ստեղծող հրապարակային կոչեր հնչեցնելու, դրանից բխող որևէ գործողություն կատարելու համար:

Նման բոլոր հանցավոր դրսևորումները հետապնդվելու են օրենքի ողջ խստությամբ և ձեռնարկվելու են բոլոր իրավաչափ միջոցները նման կոչեր և հայտարարություններ հնչեցնող, դրանք արդարացնող անձանց մեկուսացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Միևնույն ժամանակ, հանրահավաքների, հավաքների կազմակերպիչներին և վարողներին կոչ ենք անում հետևողականություն դրսևորել հրապարակային ելույթների հարթակները պետության ներքին կայությունան և անվտանգության համար վտանգավոր նման դրսևորումներից զերծ պահելու, այդպիսի կոչերի հետագա կրկնությունը բացառելու համար»:

Հայերեն

Զելենսկին ավարտել իր այցը Թուրքիա և ուղևորվել Ալբանիա

Զելենսկին հայտնել է, որ Ստամբուլում 4 պատվիրակությունների հանդիպումը կկայանա երեկոյան կամ մայիսի 16–ին

Ջրասուզակները Սև ծովում ավելի քան 5500 սուզում են կատարել՝ մազութի հավաքման համար

Գազայի Խան Յունիս քաղաքում գիշերվա ընթացքում ավիահարվածների հետևանքով 54 մարդ է զոհվել

Գետարգել-Ջրվեժ  ավտոճանապարհին  բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

ԱՄՆ–ն նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Ալեն Սիմոնյանն Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Զախարովան հայտարարել է, որ Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատանքի

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ

Մեդիաները ձևավորում են մարդկանց ընկալումները. ԶԼՄ-ների դերի թեմայով քննարկում՝ Կայուն զարգացման միջազգային համաժողովի շրջանակում