2020-ին ավարտին են հասցվում շուրջ 29 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր. Սուրեն Պապիկյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը, համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետարաններին 2020 թվականին կհատկացնի 3,64 մլրդ դրամ, որից՝ 1 մլրդ դրամը ՀՀ 2020-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:

Այդ գումարը հատկացվում է ՀՀ 116 համայնքների թվով 150 սուբվենցիոն ծրագրերի համար:

«Այս տարի սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսված է եղել 10 մլրդ դրամ, բայց կատարված աշխատանքը 4,5 մլրդ դրամով գերազանցել է նախատեսված գումարները: Սա ենթադրում է, որ եթե պետական բյուջեով հատկացումը կազմում է 14,5 մլրդ դրամ, դա պետք է կրկնապատկել, որովհետեւ գումարի մի հատվածը համայնքների միջոցներով կամ մասնավոր անձի տրամադրած անձի միջոցների հաշվին է: Կարող ենք արձանագրել, որ 2020-ին կարողանում ենք ավարտին հասցնել շուրջ 29 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պապիկյանը:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը