Հասարակական

Սոցցանցերի հայկական տիրույթում Քիմ Քարդաշյանի կեղծ էջով փորձում են գումար կորզել

1 րոպեի ընթերցում

Սոցցանցերի հայկական տիրույթում Քիմ Քարդաշյանի կեղծ էջով փորձում են գումար կորզել

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի անունով բացված կեղծ էջով փորձ է արվում գողանալ բանկային տվյալներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին զգուշացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

«Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջը նպատակ ունի գողանալ բանկային տվյալներ, էլ. փոստի հասցե, գաղտնաբառ»,-ասված է տարածված հայտարարությունում:

Գործակալությունը հորդորում է չհավատալ նման գրառումների, չտարածել, չմեկնաբանել ու որևէ տվյալ չփոխանցել։

Գործակալությունը տեղեկացնում է, որ գումար փոխանցելու համար ուղարկողին քարտի անվտանգության եռանիշ թիվը հարկավոր չէ, այստեղից նույնպես կարելի է եզրակացնել, որ խաբեություն է։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կազմել է ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին ուղեցույց:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում