Տարածաշրջանային

Եվրոպայի մուսուլմանների նախաձեռնության թուրք խոսնակի մոտ հայտնաբերվել է 100 կգ հերոին

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի մուսուլմանների նախաձեռնության թուրք խոսնակի մոտ հայտնաբերվել է 100 կգ հերոին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի մուսուլմանների սոցիալական համախմբման նախաձեռնության մամուլի խոսնակ և Բրյուսելում Թուրքիայի դեսպանության մամուլի նախկին խորհրդական Վեյսել Ֆիլիզի մեքենայում 100 կիլոգրամ հերոին է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik լրատվական գործակալության թուրքական բաժինը։

Նախապես ստացված տեղեկությունների հիման վրա Թուրքիայի ոստիկանությունը ընտանիքի հետ Բուլղարիա մեկնել ցանկացող Վեյսել Ֆիլիզին «Էդիրնե Համզաբեյլի» սահմանային անցակետում բերման է ենթարկել։ Խուզարկվել է Ֆիլիզի մեքենան, որի գաղտնի խցիկում հայտնաբերվել է 100 կիլոգրամ հերոին՝ մոտ 5 միլիոն եվրո շուկայական արժեքով:

Ֆիլիզը հեռացվել էր իր պաշտոնից Թուրքիայում 2016թ․ հեղաշրջման փորձից հետո՝ մեղադրվելով «գյուլենականներին» աջակցություն ցուցաբերելու մեջ։ Հայտնի է դարձել, որ Ֆիլիզը շահել էր իր դեմ ներկայացված բոլոր դատավարությունները և մեկ ամսվա ընթացքում պետք է վերադառնար իր պաշտոնին։ Յոզգաթում գտնվող Վեյսել Ֆիլիզի հարազատները պնդում են, որ միջադեպը դավադրություն է և Էրդողանը փորձում է անհիմն մեղադրանքներով պատժել նրան «գյուլենական» լինելու համար։

Սեդրակ Սարգսյան

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում