«Ապրելու ենք, որ հաղթենք». նվիրատվություն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐՉԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստ» ընկերությունը դեկտեմբերի 22-ին «Ապրելու ենք, որ հաղթենք» խորագրի ներքո մարել և շրջանառության մեջ է դրել նամականիշերի և բացիկների շարք: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից:

Մարումն իրականացրել են «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է. «Այսօր մեր բոլորի կարևորագույն անելիքներից մեկը զինծառայողներին և նրանց ընտանիքներին սատարելն է: Հայփոստը պատերազմական օրերին իր հնարավորությունների առավելագույն չափով եղել է բանակի կողքին: Այսօր ևս Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ համատեղ իրականացնում ենք երկու կարևոր նախագիծ, որոնց խորագիրն է «Ապրելու ենք, որ հաղթենք»: Սա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ Հայփոստի առաջին նախագիծը չէ: Նախկինում Հայփոստը թողարկել է նվիրատվության կտրոնով նամականիշեր, որի արդյունքում գոյացած բավական պատկառելի գումար է փոխանցվել հիմնադրամին»:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանն իրենց ելույթներում ընդգծել են նման նախաձեռնությունների առանձնահատուկ կարևորությունն այսօր:

Բացիկ գնելով զինծառայողների համար նվիրատվություն անելը առավել քան դյուրին է, բավական է միայն այցելել https://postcards.stamps.am/ կայքէջը: Ձեր նվիրաբերած գումարն ամբողջությամբ կփոխանցվի հիմնադրամին, իսկ Հայփոստը նշված փոստային հասցեով կառաքի Ձեր ընտրած բացիկը՝ որպես հիշատակ Ձեր կատարած նվիրաբերության մասին: Հասցեական առաքումն իրականացվում է անվճար. Երևանում՝ 1, իսկ մարզերում՝ 2-3 աշխատանքային օրում։ Արտասահմանում առաքումն իրականացվում է 14-30 օրում:

Ինչպես օգնել զինծառայողներին և նրանց ընտանիքներին՝ պատվիրելով բացիկ

* postcards.stamps.am կայքում ընտրում եք առաջարկվող 8 թեմատիկ բացիկներից մեկը

* գումարի սանդղակի միջոցով նշում եք այն գումարը, որը պատրաստ եք վճարել բացիկի համար (նվազագույն գումարը 500 դրամ է) և սեղմում «Նվիրաբերիր» կոճակը

* Կայքում վճարումն իրականացվում է ցանկացած բանկային քարտով։

* Բացիկը ծրարավորվելու և ուղարկվելու է «Պատվիրված» կարգավիճակով՝ ունենալով հետևման կոդ։

* Փոստային բաժանմունք և հասցեական առաքումն իրականացվում է անվճար։

* Ծրարավորված բացիկը փոստատարի կողմից առաքվելու է ըստ հասցեի։

* Հայաստանում առաքումն իրականացվում է Երևանում՝ 1, իսկ մարզերում՝ 2-3 աշխատանքային օրում։ Արտասահմանում առաքումն իրականացվում է 14-30 օրում։

* Նվիրաբերվող գումարներից գոյացած հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։

Բացիկներին պատկերված են Մեսրոպ Մաշտոցի, Սասունցի Դավթի, Մարտիրոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի, Լեոնիդ Ենգիբարյանի արձանները և «Լեռնային պար»արձանախումբը՝ Արցախի բնության խորապատկերներին, Արցախի«Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրված զինվոր Ալբերտ Հովհաննիսյանը՝ մարտական գործողության ընթացքում: Բացիկներն ըստ թեմատիկայի ունեն խորագրեր. «#ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՆՔ», «#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ», «#ՊԱՐԵԼՈՒ ԵՆՔ», «#ՆԿԱՐԵԼՈՒ ԵՆՔ», «#ՆՎԱԳԵԼՈՒ ԵՆՔ», «#ԵՐԳԵԼՈՒ ԵՆՔ» , «#ԺՊՏԱԼՈՒ ԵՆՔ»: Բոլոր բացիկների ներքևի հատվածում «ԱՆՈՒՆՍ ԱՐՑԱԽ Է» և «ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» կարգախոսերն են՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Բացիկների դիզայնը՝ Ռեմ Սահակյանի

Տպարանը` «ԼԵՎԵԼ ՊՐԻՆՏ»

Չափսերը` 110,0 x 150,0 մմ

Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի հեղինակը Սիփան Գյուլումյանն է:

Յոթ նոր նամականիշ՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային

2020 թվականի դեկտեմբերի 22-ին մարվում և շրջանառության մեջ են դրվում յոթ նամականիշ՝ նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային:

Փոստային նամականիշերն ունեն 120, 220, 230, 280, 330, 380 և 500 ՀՀ դրամ անվանական արժեքներ: Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ յուրաքանչյուրը 10 000 տպաքանակով: Նամականիշերի հեղինակներն են՝ «Դոմինո Պրոդակշն» ՍՊԸ-ն և դիզայներ Ռեմ Սահակյանը:

Փոստային նամականիշերի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 500 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի միջոցով իրականացվող նախագծերին:

120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Սասնա ծռեր»հայ ազգային էպոսի հերոս Սասունցի Դավթի արձանը՝ արցախյան բնության խորապատկերին: Նամականիշի վերևի հատվածում «#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» գրառումն է՝ հայերեն լեզվով:

220 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Լեռնային պար»արձանախումբը՝ արցախյան բնության խորապատկերին: Նամականիշի վերևի հատվածում նշված է «#ՊԱՐԵԼՈՒ ԵՆՔ» գրառումը՝ հայերեն լեզվով:

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է կրկեսի հայ մեծանուն արտիստ, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը՝ արցախյան բնության խորապատկերին: Նամականիշի վերևի հատվածումնշված է «#ԺՊՏԱԼՈՒ ԵՆՔ» գրառումը՝ հայերեն լեզվով:

280 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ վարդապետ, երգահան և երգիչ Կոմիտասի հուշարձանը՝ Դադիվանքի և արցախյան բնության խորապատկերին: Նամականիշի վերևի հատվածում նշված է «#ԵՐԳԵԼՈՒ ԵՆՔ» գրառումը՝ հայերեն լեզվով:

330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի արձանը՝ արցախյան բնության խորապատկերին: Նամականիշի վերևի հատվածում նշված է «#ՆԿԱՐԵԼՈՒ ԵՆՔ» գրառումը՝ հայերեն լեզվով:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ նշանավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արձանը՝ արցախյան բնության խորապատկերին: Նամականիշի վերևի հատվածում նշված է «#ՆՎԱԳԵԼՈՒ ԵՆՔ» գրառումը՝ հայերեն լեզվով:

500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը՝ արցախյան բնության խորապատկերին: Նամականիշի վերևի հատվածում նշված է «#ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՆՔ» գրառումը՝ հայերեն լեզվով:

Յոթ նամականիշով մանրաթերթի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 5000 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որտեղ պատկերված է Արցախի«Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրված զինվոր Ալբերտ Հովհաննիսյանը՝ մարտական գործողության ընթացքում: Կտրոնի ձախ հատվածում «ԱՆՈՒՆՍ ԱՐՑԱԽ Է» և «ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» կարգախոսերն են՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Յոթ նամականիշի տեխնիկական տվյալներն են.

Թողարկման օրը` 22 դեկտեմբերի 2020թ.

Դիզայնը՝ «Դոմինո Պրոդակշն» ՍՊԸ-ի, Ռեմ Սահակյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝10 հ.

Տպաքանակը՝ 10 000 հ.x 7

Յոթ նամականիշով մանրաթերթի տեխնիկական տվյալներն են.

Թողարկման օրը`22 դեկտեմբերի 2020թ.

Լուսանկարը՝Սիփան Գյուլումյանի

Դիզայնը՝ «Դոմինո Պրոդակշն» ՍՊԸ-ի, Ռեմ Սահակյանի

Տպարանը`Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը՝30,0 x 40,0 մմ

Մանրաթերթի չափսերը`115,0 x 230,0 մմ

Տպաքանակը՝10 000 հ.

Հայերեն

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ