Հասարակական

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել

1 րոպեի ընթերցում

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել. ՀՀ ոստիկանության աշխատակիցները փորձում են ազատել ճանապարհը պատնեշ կազմած մի խումբ քաղաքացիներից, ովքեր կանգնել են ու փորձում են թույլ չտալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած սգո երթի մասնակիցներին մուտք գործել «Եռաբլուր»-ի տարածք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում Հանրապետության հրապարակից մեկնարկած՝ Արցախի պատերազմի նահատակների հիշատակի սգո երթը արդեն իսկ մոտեցել է պանթեոնին:

Երթին մասնակցում են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

ՀայաստանումևԱրցախումդեկտեմբերի 19-իցհայտարարված էեռօրյասուգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում