ԿԳՄՍ նախարարությունը հերքում Է իր աշխատակիցների՝ քաղաքական ակցիաներին մասնակցելու մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հերքում է համացանցում և լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե նախարարության և գերատեսչության ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին աշխատանքից ազատման սպառնալիքով ստիպում են մասնակցել քաղաքական ակցիաների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Երեկ և այսօր մամուլում ու սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում, թե ԿԳՄՍ նախարարության և գերատեսչության ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպում են մասնակցել քաղաքական ակցիաների։ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է ապատեղեկատվության նմանօրինակ դրսևորումները և հայտարարում, որ դրանք ոչ մի առնչություն չունեն իրականության հետ։ Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ կեղծ լուրեր տարածելը ոչ միայն չեն նպաստում հասարակության շրջանում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, այլև առավել սրում են առկա լարվածությունը»:

Նախարարությունը լրատվամիջոցներին, անհատ գործիչներին և քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ կեղծ, անհեթեթ լուրեր տարածելուց։

Հայերեն Русский

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից

Արթուր Ալեքսանյանը չի գոտեմարտի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար

Հրշեջները մարել են Էջմիածում բռնկված հրդեհը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են խաղաղ բնակավայրերին հարվածելու մեջ, կան զոհեր և վիրավորներ

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց իսպանական «Սևիլիա»-ն

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հանդիպումը կազմակերպելու նախապատրաստման հարցը

Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստան-Թուրքիա համագործակցության շատ ավելի մեծ հեռանկարներ կան, Բաքվի հետ պետք է բանակցել մինչև դրական լուծումներ գտնելը. Միրզոյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին