Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 65 կգ քաշային կարգի եզրափակիչում Թևանյանը մրցեց Հունգարիայից Իսմայիլ Մուսզուկաևի հետ և առավելության հասավ 9։1 հաշվով: Հայ ըմբիշը միակն է Հայաստանը ներկայացնող մարզիկներից, ով դարձավ գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր:

Նախօրեին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր: 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Հարությունյանը մրցեց Ռուսաստանը ներկայացնող Ռավուր Ուգուևի հետ և զիջեց10:0 հաշվով:Հայ ըմբիշ դարձավ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

Հայերեն العربية

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը