ԱՀ նախագահն աշխատակազմին է ներկայացրել տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարարին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 18-ին այցելել է ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հայկ Խանումյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության համար այս ծանր ժամանակներում շատ պատասխանատու նշանակում է կատարում՝ հույս հայտնելով, որ նորանշանակ նախարարը կկարողանա պատվով կատարել իր առջև դրված խնդիրները:

Նախագահ Հարությունյանը բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարար Ժիրայր Միրզոյանին, ով առողջական խնդիրների պատճառով ներկա չէր հանդիպմանը:

«Հայկ Խանումյանի նշանակման մեջ քաղաքական որևէ ենթատեքստ չպետք է փնտրել: Մեր երկրի համար այս ճակատագրական փուլում առաջադրված խնդիրը եղած ներուժի միավորումն է և ստեղծված սոցիալ-տնտեսական հրատապ հարցերին արագ և արդյունավետ լուծումներ տալը: Այս իմաստով տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործառույթները մեծ են, ուստի մեծ են նաև ակնկալինքներն ու սպասելիքները»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Հայկ Խանումյանը հավաստիացրել է, որ բոլոր ջանքները ներդրնելու է նախանշված ծրագրերը հնարավորինս շուտ կյանքի կոչելու համար:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը