Տարածաշրջանային

Բորտնիկովն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

1 րոպեի ընթերցում

Բորտնիկովն ու Ալիևը  քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան կատարած այցից հետո Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը մեկնել է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, ԼՂ հակամարտության կարգավորումը, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած՝ պատերազմի դադարեցման մասին հայտարարության դրույթների կատարումը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում