Տարածաշրջանային

Վրաստանում գտնվելու ժամկետն օտարերկրացիների համար երկարաձգվել է

1 րոպեի ընթերցում

Վրաստանում գտնվելու ժամկետն օտարերկրացիների համար երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ «Օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ով օրինականորեն գտնվում էր Վրաստանում մինչև 2020 թվականի մարտի 14-ը և մինչև Վրաստանում իր օրինական գտնվելու ժամկետի ավարտը չի կարողացել լքել երկիրը, իրավունք ունի մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը գտնվել Վրաստանի տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Վրաստանում ՀՀ դեսապանությունը, Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձը նման հնարավորություն կստանա, եթե նրա ներկայությունը Վրաստանում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

- եթե երկիրը, որի քաղաքացին հանդիսանում է անձը, ներառվել է բարձր ռիսկայնության գոտում,

- եթե սահմանի հատման արգելքը սահմանված է համապատասխան երկրի կողմից,

- եթե անձն առողջական վիճակի պատճառով գտնվում է հիվանդանոցում, կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացած է,

- եթե չեղյալ հայտարարված չվերթների պատճառով անձը չի կարողացել լքել երկիրը սահմանված ժամկետում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում