Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենը ժամանել է Երևան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երևան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

«Արդեն եկել է, ԱԱԾ տնօրեն պարոն Աբազյանը նրան դիմավորել է»,- նշեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Հայերեն العربية English Français Русский