Մխիթարյանի գոլը նպաստեց «Ռոմա»-ի հաղթանակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Տորինո»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հենց մեկնարկից «Ռոմա»-ն անդադար գրոհում էր և խաղի 27-րդ րոպեին Մխիթարյանը ուժգին և դիպուկ հարվածից հետո «գայլերը» առաջ անցան հաշվի մեջ: Հայ կիսապաշտպանը խփեց իր 7-րդ գնդակը իտալական ակումբի կազմում: Խաղակեսի վերջնամասում «Ռոմա»-ն ստացավ նաև 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Վերետուն: Առաջին կեսում «Տորինո»-ն մնացին 10 ֆուտբոլիստով: Երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Սինգոն:

Երկրորդ կեսում մայրաքաղաքային թիմի ֆուտբոլիստները պահպանում էին առավելությւոնը և խփեցին նաև երրորդ գնդակը: Աչքի ընկավ Պելեգրինիին: Խաղավարտին մոտ «Տորինո»-ի ֆուտբոլիստները խփեցին հեղինակության գնդակը` գոլն իր ակտիվում գրանցեց Բելոտին:«Ռոմա»-«Տորինո»` 3:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը և այժմ 4-րդն է` 24 միավորով: Առաջատարը 28 միավորով «Միլան»-ն է:

Հայերեն العربية Русский

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ