Սիմֆոնիկ նվագախումբն արցախցի երեխաների համար համալիրում կհնչեցնի «Սառցե սիրտը» մուլտի երաժշտությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախից Հայաստան եկած երեխաներին տոն պարգևելու նպատակով դեկտեմբերի 24-ից 27-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ցուցադրվելու է օսկարակիր «Սառցե սիրտը» մուլտֆիլմը, որի երաժշտական հատվածները կկատարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվագախումբը կվարի ռուս դիրիժոր Միխայիլ Գոլիկովը, իսկ մեներգչուհի Կարինա Ադեգամովան կկատարի մեներգային հատվածները։

Երաշարժան բարեգործական միջոցառման հրավիրատոմսերն առաջնահերթ կերպով կբաշխվեն Արցախից տեղահանված և Հայաստանում դեռևս օթևանող, ինչպես նաև 44-օրյա պատերազմի մարտական գործողություններում զոհվածների երեխաներին։

«Արցախի մեր մանուկները 2020 թվականին ստիպված եղան հաղթահարել բազում դժվարութուններ, իսկ նրանցից շատերը դեռևս անցնում են հետպատերազմական զրկանքների միջով։ Այսօր մեզնից յուրաքանչյուրը փորձում է անել ամեն բան՝ փոքր ինչ գունավորելու նրանց տարեվերջյան տրամադրությունը»,-ասվում է նվագախմբի տարածած հաղորդագրությունում:

Նախաձեռնությունն իրականացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, Sure օնլայն հարթակը, «Ներդաշնակ մանկություն» բարեգործական հիմնադրամը և «Զապոմնի» ընկերությունը:

Հայերեն Русский

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

Հայաստանում կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր

Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր