Ադրբեջանի ջանքերը չեղարկելու իր դեմ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումները տապալվել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ձեռնարկած քայլերի արդյունքում մերժել է Ադրբեջանի կառավարության պահանջը՝ սույն թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված միջանկյալ միջոցը վերացնելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունից:

«Մասնավորապես, Եվրոպական դատարանը հաշվի է առել այն, որ հատկապես գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոցի կիրառման պահանջները եւ դրանք հիմնավորող ապացույցները շարունակվում են ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի: Եվրոպական դատարանը ընդգծել է նաև, որ Ադրբեջանը պարբերաբար չի ենթարկվել այդ անձանց վերաբերյալ դատարանի՝ համապատասխան տեղեկություններ տրամադրելու պահանջներին: Այսպիսով, Եվրոպական դատարանը գտել է, որ միջանկյալ միջոցի հիմք հանդիսացող հանագամանքները շարունակում են առկա լինել, ուստի իր որոշումները վերացնելու կամ դրանց գործողությունը կասեցնելու հիմքեր չկան:

Ի վերջո Եվրոպական դատարանը ընդգծել է, որ շարունակելու է քննել միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ ներկայացված պահանջները։

Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ Եվրոպական դատարանը կոչ էր արել Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ ՄԻԵԴ-ը նաև կոչ էր արել Ադրբեջանին կատարել իր կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية English Русский

Շատրվաններ, թարմացված կանաչապատ գոտիներ, ժամանակակից լուծումներ. Ախուրյանի կենտրոնական պուրակ հիմնանորոգվում է

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել

Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար

Գյումրիում հաշվառված է 2465 ոչ հիմնական շինություն

Նորակառույց շենքում բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար ձևաչափով՝ առանց նոտարի

ՇՄ նախարարությունն առաջարկում է պետական հաշվառման վերցնել օդի վրա վնասակար ներգործություն ունեցող 2440 կազմակերպություն

Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս

Կանայք ավելի շատ են աշխատում, քան տղամարդիկ՝ շաբաթական 44-49 ժամ հատկացնելով ընտանիքի խնամքին. հետազոտություն

Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս