Տարածաշրջանային

ՆԱՏՕ-ն ցավում է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն ցավում է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն ցավում է, որ ԱՄՆ-ը որոշում է կայացրել Թուրքիայի նկատմամբ С-400 հակաօդային համակարգերի ձեռք բերման պատճառով կիրառել սահմանափակումներ, ինչպես նաև նրա համար, որ Անկարան որոշել է ձեռք բերել այդ համակարգերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած բրիֆինգի ժամանակ:

«Ես ցավում եմ, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստիպված են լինում պատժամիջոցներ կիրառել մեկը մյուսի նկատմամբ: Ես նաև մտահոգված եմ Թուրքիայի՝ հակաօդային և հակահրթիռային ռուսական С-400 համակարգեր ձեռք բերելու որոշման հետևանքների կապակցությամբ»,- նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում