Իսպանիայի խորհրդարանը մերժեց Խուան Կառլոս I-ի գործունեության հետաքննության պահանջները. El Mundo
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահությունը չի բավարարել պետության նախկին ղեկավար Խուան Կառլոս I-ի գործունեության հետաքննության հանձնախումբ ստեղծելու պահանջները: Դեկտեմբերի 15-ին այդ մասին հայտնել Է El Mundo թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթի տեղեկատվությամբ՝ նախաձեռնությունը չեն պաշտպանել Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը, պահպանողական Ժողովրդական կուսակցությունը եւ ծայրահեղ աջ «Վոքսը»:
«Միավորվելով՝ մենք կարող ենք» ձախ կոալիցիան Կոնգրեսին առաջարկել Է ստեղծել Խուան Կառլոս I-ի կողմից այնպիսի հաշիվների հետ կապված քարտերի հնարավոր գործածման հետաքննության հանձնախումբ, որոնց պահառուն ինքը չԷ:
Բացի դրանից, մի շարք այլ կուսակցություններ նույնպես կոչ են արել հետաքննելու Սաուդյան Արաբիայի պատվավոր արքայի գործունեությունը: Ավելի վաղ տեղական զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, թե Խուան Կառլոս I-ը կարող Էր գործածել այն հաշիվների հետ կապված քարտեր, որոնց պահառուն ինքը չԷ: Փողերն իբր տրամադրվել են մեքսիկացի ձեռնարկչի կողմից:
Դեկտեմբերի 9-ին հայտարարվել Է, որ պետության նախկին ղեկավարն Իսպանիայում մարել Է 678 հազար եվրոյի հարկային պարտքը: Իսպանիայի Գերագույն դատարանի դատախազությունը նաեւ վարում Է եւս երկու հետաքննություն, որոնք առանչություն ունեն պատվավոր արքայի հետ:
Դրանցից մեկը կապված Է միջնորդադրամի հնարավոր ստացման հետ սաուդյան կողմի հետ բանակցություններում միջնորդական դերի համար, որպեսզի Մեքքա - Մեդինա արագընթացիկ երկաթուղու կառուցման պարտավորագիրը բաժին հասնի Իսպանիայի ընկերություններին: Նաեւ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասն, որ Իսպանիայի դատախազությունը հետաքննում Է Ջերսի կղզում հիմնադրամների հնարավոր գոյությունը, որոնք կարող են թաքցված լինել Իսպանիայի հարկային իշխանություններից:
Օգոստսի 3-ին պաշտոնապես հայտնի Է դարձել, որ 82-ամյա Խուան Կառլոս I-ը, որը պետության ղեկավար Է եղել 1975-ից մինչեւ 2014 թվականը, իր որդուն՝ Ֆիլիպ VI թագավորին, հայտնել Է երկրից հեռանալու որոշման մասին: Հայտնել են, որ նա գտնվում Է Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: