Հասարակական

Տարածված խնդիրը հաճախորդների կողմից դիմակներ չկրելն է. ԱԱՏՄ-ի ստուգայցերի արդյունքները

2 րոպեի ընթերցում

Տարածված խնդիրը հաճախորդների կողմից դիմակներ չկրելն է. ԱԱՏՄ-ի ստուգայցերի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնը հանգստյան օրերին ուժեղացված ստուգայցերով դիտարկել է շուրջ 9 տասնյակ տնտեսվարողի Մալաթիա, Կենտրոն, Շենգավիթ եւ Արաբկիր վարչական շրջաններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ մարզերում եւս դրանք շարունակվել են։ Նկատի ունենալով հանգստյան օրերին քաղաքացիների առավել ակտիվ հոսքը՝ Աբովյանում դիտարկվել է խոշոր տոնավաճառներից մեկը՝ իր մի քանի տասնյակ տաղավարներով։ Սա առեւտրի այս կենտրոնում արդեն երկրորդ լայնածավալ ստուգայցն էր։ Սյունիքում եւ Վայոց ձորում նույնպես ակտիվ աշխատանքներ են ընթացել։ Դիտարկվող ոլորտների շրջանակը լայն է՝ վարսավիրանոց, դեղատուն, հյուրանոց, առևտուր, դպրոց, ստոմատոլոգիական և բժշկական կենտրոններ, գրասենյակներ։

Ընդհանուր առմամբ արձանագրվում է բարվոք պատկեր․ արտակարգ դրության շրջանում սկսված եւ կարանտինի ընթացքում շարունակվող ստուգայցերը բազմաթիվ տնտեսավարողների մոտ անցկացվում են արդեն մի քանի անգամ, տարվել են իրազեկման լայն աշխատանքներ։ Սահմանված covid-անվտանգության կանոններն առավելապես պահպանվում են։

Ամենատարածված խնդիրը ներկայում հաճախորդների կողմից դիմակներ չկրելն է կամ պատշաճ չկրելը, ինչը երբեմն տնտեսավարողի կողմից նրանց չսպասարկելիս խնդրահարույց վիճակ է առաջացնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում