Քաղաքականություն

Ապատեղեկատվական հոսքեր են շարժման մեջ դրվել, որոնց մեծ մասը կառավարվում են արտերկրից. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացները շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակների համար, ապատեղեկատվական հսկայական հոսքեր են շարժման մեջ դրվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնք երբեմն ցավոտ են, շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով: Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, և այդ հոսքերի բավականին մեծ մասը կառավարվում է արտերկրից ու չենք կարող բացառել դրանց առնչությունն օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը մի օրինակ բերեց այդ ապատեղեկատվական հոսքից: «Առավոտյան լրահոսից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ողջ գիշեր Սյունիքի մարզում մարտական գործողություններ են տեղի ունեցել, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ գիշերը Սյունիքում, ինչպես նոյեմբերի 9-ից հետո ընդհանուր առմամբ բոլոր գիշերները ռազմական առումով անցել է հանգիստ»,- ասաց Փաշինյանը:

Հայերեն العربية English

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 59,96 դոլար

HI AREV անսամբլը երկրպագուներին է ներկայանում «Փրկենք աշխարհը» երգի տեսահոլովակով

Երևանի պարեկները ապրիլի 28-ից մայիսի 5-ը հայտնաբերել են 4 441, մարզերի պարեկները՝ 14 380 խախտում

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

Ռումինիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին

ՄԱԿ-ը նախազգուշացնում է Գազայում աճող հումանիտար աղետի մասին

Իսրայելի բանակը հարվածել է Գազայի հարավում արձակման պատրաստ հրթիռային կայաններին

Վահագն Խաչատուրյանն ու Բենուա Պայանը քննարկել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման հարցեր

Արմավիրի մարզում մայիսի 6-ին վթարային ջրանջատում կիրականացվի

ԱՄՆ և Թուրքիայի նախագահները քննարկել են Ուկրաինայի իրավիճակը