Սպորտ

«Ռոմա»-ն հաղթեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ

1 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ն հաղթեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն արտագնա խաղում գերազանցեց «Բոլոնիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային թիմին հաջողվեց 5 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: «Գայլերի» կազմում աչքի ընկան նաև Ջեկոն, Պելեգրինիին, Վերետուն և մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Պոլին: «Բոլոնիա»-«Ռոմա»`1:5:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը և այժմ 5-րդն է:Պաուլո Ֆոնսեկայի ֆուտբոլիստներն ունեն 21 միավոր: Առաջատարը 26 միավորով «Միլան»-ն է:

«Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 17-ին` մրցելով «Տորինո»-ի հետ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում