Արցախցիները շարունակում են Շիրակի մարզից վերադառնալ Արցախ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղարաբաղյան հակամարտության պատճառով Արցախից ժամանակավորապես տեղահանված ազգաբնակչությունը շարունակում է Շիրակի մարզից վերադառնալ Արցախ: Դեկտեմբերի 12-ի դրությամբ 1000 արցախցի վերադարձել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետի օգնական Էմմա Բաղդասարյանը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի տարբեր շրջաններից Շիրակի մարզ է եկել 2500 արցախցի: Հիմնականում նրանք բնակություն են հաստատել Գյումրիում: Շիրակի մարզ եկած արցախցիների գերակշիռ մասը Գյումրիում ազգականներ ու բարեկամներ ունեին, կամ նախկինում իրենք էլ բնակվել են Գյումրիում: Գյուղական բնակավայրերում բնակվողներն ավելի քիչ էին: «Մարզում այս պահին կա 1800 արցախցի, իրականում այս թիվը մի փոքր տարբեր է միգրացիոն ծառայության թվերից. ըստ միգրացիոն ծառայության տվյալների՝ մարզում ներկա պահին կա 1439 արցախցի: Պատճառն այն է, որ որոշ քաղաքացիներ չեն հաշվառվել համայնքերում, կամ էլ ընտանիքի անդամների մի մասն է հաշվառված»,-նշեց Էմմա Բաղդասարյանը:

Անդրադառնալով Շիրակից Արցախ վերադառնալու խնդրին՝ մարզպետի օգնականը նկատեց, որ վերջին օրերին այդ հոսքը բնակիչների վախի ու անորորոշության պատճառով մի փոքր նվազել է. եղել են այնպիսի ընտանիքներ, որոնք Արցախ վերադառնալուց հետո կեցության խնդրի ու վախի պատճառով կրկին վերադարձել են Շիրակի մարզ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը