Սպորտ

Ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս է եկել աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս է եկել աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահոռմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս եկավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 72կգ քաշային Մալխաս Ամոյանը ոչ մի շանս չտվեց թուրք ըմբիշ Չենքիզ Արսլանին` հաղթելով 7:0 հաշվով: Եզրափակչում Ամոյանը կմրցի Հունգարիայից Բալինտ Կորպասիի հետ:

Կարապետ Չալյանին հաղթած Ռոման Վլասվը մտավ եզրափակիչ, ուստի Չալյանը հնարավորություն ստացավ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և շարունակելու պայքարը բրոնզե մեդալի համար:

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը ևս կշարունակի պայքարը՝ անցկացնելով սփոփիչ գոտեմարտ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում