Հասարակական

Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը

2 րոպեի ընթերցում

Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը ժամանել է Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ առնչությամբ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:

«Այն Երևան է տեղափոխում Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքված մարդասիրական նվիրատվությունները (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղամիջոցներ, խնամքի պարագաներ, հագուստ), որոնք բաժանվելու են հիմնադրամի կողմից: Ինքնաթիռը տեղափոխում է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի դպրոցական պարագաներ և Վեոլիա հիմնադրամի կողմից Ազնավուր հիմնադրամին տրված պարագաներ (հիգիենայի հավաքածուներ և ծածկոցներ):

Նոյեմբերի 22-ին Ֆրանսիայի կողմից հայկական հիվանդանոցներին նվիրաբերված բժշկական օգնությունը տեղափոխած ինքնաթիռից, ինչպես նաև նոյեմբերի 27-ին Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքված նվիրատվությունները, Կարմիր խաչի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական բեռները և «Էլեկտրիկներ առանց սահմանների» ՀԿ-ի և Վեոլիա հիմնադրամի նվիրաբերած միջոցները տեղափոխած ինքնաթիռից հետո, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի կողմից համակարգված այս երրորդ ինքաթիռը արտահայտում է Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանը»,-ասված է հայտարարությունում:

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում