Տարածաշրջանային

Պուտինի մոտեցումը կարևոր դեր խաղաց ԼՂ-ում իրավիճակի կարգավորման գործում. Էրդողան

1 րոպեի ընթերցում

Պուտինի մոտեցումը կարևոր դեր խաղաց ԼՂ-ում իրավիճակի կարգավորման գործում. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադօլու» գործակալությունը, այդ մասին Բաքվում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ես չեմ կարող մի կողմ դնել պարոն Պուտինի մոտեցումները: Նրա դրական վերաբերմունքն օգնեց այդ գործընթացը բերել դրական ուղու վրա: Նաև ցանկանում եմ նշանակություն տալ այն պլատֆորմին (տարածաշրջանային անվտանգության), որի մասին խոսեց իմ եղբայրը (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը): Այդ պլատֆորմին կարող են միանալ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և, եթե կցանկանա, Հայաստանը»,- ընդգծել է Էրդողանը:

Թուրքիայի առաջնորդը նաև հայտարարել է, որ Թուրքիան հայ ժողովրդի հետ խնդիրներ չունի:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում