Քաղաքականություն

ԱԺ փոխնախագահի խոսքով՝  իշխանությունը պատրաստ է քննարկումների քաղաքական մյուս ուժերի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործող իշխանությունը պատրաստ է քննարկումների քաղաքական մյուս ուժերի հետ՝ պայմանով, որ հարկադրանքի և սպառնալիքի ներքո չի լինելու ոչ մի խոսակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

Նա նախ հիշեցրեց, որ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցի, բաց տեքստով ասել է, որ պատրաստ են երկխոսությանը՝ պայմանով, որ հարկադրանքի և սպառնալիքի ներքո չի լինելու ոչ մի խոսակցություն:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ առաջիկայում իշխանությունը կկազմակերպի քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ճանապարհային քարտեզը որոշելու, թե ինչպես են առաջ շարժվում, օրինակ դեպի արտահերթ ընտրություններ՝ ԱԺ փոխնախագահն ասաց. «Նման զարգացումը չեմ բացառում: Իշխանությունը պատրաստ է նման առաջարկ քննարկելու: Պնդում եմ, որ իշխանությունը պատրաստ է նման քննարկում սկսել՝ այն պայմաններով, ինչը, որ վարչապետը նշեց, որ ոչ մի կողմ մյուսին չի սպառնում»:

Սիմոնյանի կարծիքով՝ վարչապետի հայտարարությունը խոսում էր այն մասին, որ պատրաստ են քննարկումների: Նա նաև շեշտեց, որ ըստ էության ՀՀ–ի ճակատագիրը չեն որոշելու անհատներ, այլ որոշելու է ՀՀ ժողովուրդը:

Արման Բաբաջանյանը կառավարության հետ հարց ու պատասխանին հետաքրքրվել էր՝ արդյոք վարչապետը չի՞ կարծում, որ ինքը հիմա պետք է նախաձեռնի շահագրգիռ կողմերի՝ խորհրդարանում և խորհրդարանից դուրս վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական միավորների հետ երկխոսություն՝ խոսելու և հաշտության, համերաշխության մթնոլորտ ձևավորելու համար: Վարչապետն արձագանքել էր. «Եթե խոսքը նրա մասին է, որ մենք ունենք կոնսենսուս երեք հարցերի շուրջ՝ Հայաստանի ներքին և արտաքին կայունության և անվտանգության ապահովում Արցախի ներքին և արտաքին կայունության և անվտանգության ապահով և ժողովրդի իշխանության երաշխավորում, որտեղ հետագա որոշումը կայացնելու է ժողովուրդը, դա օրակարգ է, որը մենք պատրաստ ենք քննարկել, բայց պայմանով, որ որևէ մեկը հարկադրանքի, սպառնալիքի, բռնության լեզվով չպետք է խոսի, այդ թվում՝ մենք»:

Հայերեն

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին