Հասարակական

Կառավարությունը կհաստատի ՃՇՀԱՀ ռեկտորի պաշտոնում Եղիազար Վարդանյանի ընտրության արդյունքները

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը կհաստատի ՃՇՀԱՀ ռեկտորի պաշտոնում Եղիազար Վարդանյանի ընտրության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը կհաստատի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վահրամի Վարդանյանի ընտրության արդյունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը ներառված է գործադիրի դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. հաստատել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վահրամի Վարդանյանի ընտրության արդյունքները»,- ասված է որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում