Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Էստոնիայի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էստոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Րինա Կալյուրանդը (նստավայրը՝ ք. Թբիլիսի): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ, մաղթել հաջողություններ և համոզմունք հայտնել, որ նա իր փորձառությունը կծառայեցնի բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Նախագահը նշել է, որ Հայաստանն ու Էստոնիան, լինելով փոքր երկրներ, նաև շատ ընդհանրություններ ունեն: Նա ընդգծել է, որ փոխգործակցության մեծ ներուժ կա հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտատեխնիկական, կրթական և մի շարք այլ ոլորտներում:

Դեսպան Կալյուրանդը նախագահ Սարգսյանին է փոխանցել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի ջերմ ողջույնները և աջակցությունը Հայաստանի համար այս դժվարին շրջանում: Նորանշանակ դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը զարգացման լայն հնարավորություններ է տեսնում, և պատրաստակամ է իր ավանդն ունենալ այդ գործում: Նա ասել է որ Էստոնիան մեծ հաջողությունների է հասել մասնավորապես Էլեկտրոնային կառավարման ոլորտում, ինչպես նաև նաև սփյուռքի հետ աշխատանքներում, որոնք կարող են հետաքրքիր լինել Հայաստանի համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև պատերազմի հետևանքով մեր երկրում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստան –Եվրամիություն համագործակցության հեռանկարների շուրջ:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ