ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի հարցով ԱԺ խորհրդի դիմումը
1 րոպեի ընթերցում
![ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի հարցով ԱԺ խորհրդի դիմումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1037148.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
«Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին և կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում»,- ասաց նա։