Տարածաշրջանային

Լավրովն ու Չավուշօղլուն հերթական հեռախոսազրույցում քննարկել են նաև ԼՂ հարցը

1 րոպեի ընթերցում

Լավրովն ու Չավուշօղլուն հերթական հեռախոսազրույցում քննարկել են նաև ԼՂ հարցը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն այսօր հերթական հեռախոսազրույցն են ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Քննարկման առանցքում են եղել նաև Ուկրաինայի իրավիճակն ու HTB հեռուստաընկերության լրագրողների հետ Թուրքիայում տեղի ունեցած միջադեպը:

Ռուսաստանցիերկու լրագրողՍտամբուլի մերձակայքում նկարահանումներ են կատարել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի գործարանի մոտ: Թուրքական կողմը պնդում է, որ նրանք հավատարմագրված չէին: Դեկտեմբերի 3-ին բերման ենթարկված Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը անցած երկուշաբթի ազատ են արձակվել, այսօր նրանք վերադարձել են Ռուսաստան:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում