Լիբիան գրավել է Ճամայկայի դրոշով ներկայացած թուրքական նավ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելքում գտնվող լիբիական ուժերը գրավել են թուրքական նավ, որը շարժվել է դեպի Արևմտյան Լիբիայի Միսրատա նավահանգիստ և ներկայացել Ճամայկայի դրոշով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Լիբիայի ազգային բանակի խոսնակ Ահմեդ ալ Միսմարին:

Նա հայտնել է, որ Մաբրոուկա առևտրային բեռնանավի վրա եղել է 17 անձ, այդ թվում Թուրքիայի 9 քաղաքացի, ինչպես նաև տարաներ, որոնց պարունակության մասին դեռևս տեղեկություններ չեն տրվել: Նա նաև հավելել է, որ Լիբիայի ազգային բանակի ուժերը նավը կանգնեցրել են Դերնայի արևելյան նավահանգստի մոտ:

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունից դեռևս հայտարարություն չի արվել:

Ազգային համաձայնության կառավարության և Լիբիայի զգային բանակի միջև 2020 թվականի հոկտեմբերին կնքվել է զինադադար, իսկ Միավորված ազգերի կազմակերպությունը խթանում է քաղաքական երկխոսությունը, որի նպատակն է Լիբիայում մյուս տարի անցկացնել ընտրություններ, որոնց նպատակն է վերջ տալ Լիբիայում տիրող հակամարտությանը: Սակայն երկու կողմերն էլ հրաժարվել են վերջնականապես դուրս բերել զորքերը, իսկ արդեն դեկտեմբերի 6-ին Լիբիայի ազգային բանակը գրավել է ռազմական ճամբար: Թուրքիան Արևմուտքում միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարության հիմնական օտարերկրյա դաշնակիցն է, որը տարիներ շարունակ պայքարում է արևելքում գտնվող Լիբիայի ազգային բանակի դեմ: Դեկտեմբերի 7-ին Ահմեդ ալ Միսմարին էլ մեղադրել է Թուրքիային Ազգային համաձայնության կառավարության ուժերին զենք մատակարարելու մեջ:

Լիբիայի ազգային բանակին աջակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եգիպտոսը:

Մերի Վարդումյան

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա