Արցախ

Ռուսաստանի ԱԻՆ-ը մեծացնում է խմբավորումը Լեռնային Ղարաբաղում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ԱԻՆ-ը մեծացնում է խմբավորումը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է ուժերի և միջոցների լրացուցիչ խմբավորում մտցնել Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական առաքելության խնդիրների կատարման համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ' վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեկտեմբերի 6-ին Մոսկվայից մեկնել է ՌԴ ԱԻՆ Իլ-76 հատուկ ինքնաթիռը՝ փրկարարներով: Համահավաք խմբավորումը ձևավորվել է կենտրոնի կինոլոգներից, պիրոտեխնիկներից և այլ կառույցների լեռնափրկարարներից, կապավորներից, փրկարարներից, ինչպես նաև հոգեբաններից: Ամբողջ անձնակազմը հանձնել է COVID-19-ի բացակայության թեստ։

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ մասնագետների գործունեության իրականացման համար ինքնաթիռով կտեղափոխվի 3 մարդատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ:

Գերատեսչության խմբավորումը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը։ Դեկտեմբերի 5-ին աշխատակիցները մասնակցել են Ստեփանակերտի պահեստներ կահույքի տեղափոխմանը՝ տուժած բնակավայրերի բնակիչներին հետագա բաշխման համար։ Տեղափոխվել են պահարաններ, մահճակալներ, աթոռներ և սեղաններ.

Բացի այդ, մոտ 300 երեխա մասնակցել է Ստեփանակերտի դպրոցներում ՌԴ ԱԻՆ մասնագետների կողմից կազմակերպված անվտանգության դասերին։ Աշակերտները ստանում են առաջին օգնության գիտելիքներ և հմտություններ, սովորում են Հեյմլիխի հնարքը և իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում