Հինգ ամսում «Հայաստան Արցախ» հիմնադրամը 15 մլն ԱՄՆ դոլար օժանդակություն է հայթայթել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ ամսում «Հայաստան Արցախ» հիմնադրամը 15 մլն ԱՄՆ դոլար օժանդակություն է հայթայթել Հայաստանի և Արցախի համար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին նշված ֆոնդից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Անցեալ՝ չափազանց դժուար հինգ ամիսներուն ընթացքին, Հայաստան Արցախ Ֆոնտը $15 միլիոն արժողութեամբ մարդասիրական օժանդակութիւն հայթայթած է Հայաստանին ու Արցախին։ Սոյն օժանդակութիւնը իրականացնելու համար, Հայաստան Արցախ Ֆոնտը $14.9 միլիոն ընդհանուր արժէքով դեղորայք եւ այլ պիտոյքներ ապահոված է AmeriCares կազմակերպութենէն ($7.1 միլիոն) Direct Relief կազմակերպութենէն ($4.3 միլիոն), եւ MAP International կազմակերպութենէն ($3.4 միլիոն)։

Այս ժամանակաշրջանին մեծարժէք ապրանքներ նուիրած են նաեւ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը ($330,000), Ակաբէ Ծրագիրը ($65,000), Հաուըրտ Գարակէօզեանի Յիշատակի Ընկերութիւնը ($57,000), եւ Բժ. Ալպերթ Ֆիլիփս՝ Քալիֆորնիա ($9,500)

Այս ժամանակաշրջանին նուիրուած դեղորայքն ու բժշկական պիտոյքները առաքուած են ՀԲԸՄ Քլոտիա Նազարեան Երեւանի Սուրիահայ Գաղթականներու Բժշկական Կեդրոնին, Հալէպ Հայրենակցական Բարեսիրական Կազմակերպութեան, Արաբկիր Միացեալ Մանկական Բարեգորածական Հիմնադրամին, Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան, Աւագ Բժշկական Կեդրոնին, Հայաստանի Օգնութեան Հիմնարկին, Մեծն Ներսէս Բարեսիրական Կազմակերպութեան, Մուրացան Մանկական Գեղձաբանական Կեդրոնին, Ազգային Արիւնաբանական Կեդրոնին, Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Բժշկական Կեդրոնին, եւ Հայաստանի ու Արցախի Առողջապահութեան Նախարարութիւններուն։

2020-ի առաջին 11 ամիսներուն, Հայաստան Արցախ Ֆոնտը հայրենիք առաքած է մեծապէս անհրաժեշտ դեղորայք ու բժշկական պիտոյքներ՝ COVID-19 ժահրով վարակուած հիւանդներու խնամքին համար, ինչպէս նաեւ շտապ օգնութեան դեղեր ու բժշկական պիտոյքներ՝ պատերազմի վիրաւորներու համար։ Անցեալ 31 տարիներուն, Հայաստան Արցախ Ֆոնտն ու զայն նախորդած Միացեալ Հայկական Ֆոնտը Հայաստանին ու Արցախին հայթայթած են $913 միլիոն ընդհանուր արժէքով մարդասիրական օժանդակութիւն՝ 158 թռիչքներով եւ 2,486 ծովային արկղերով։

Այս տարուայ Յունիսէն Նոյեմբերի միջեւ հայրենիք առաքուած օժանդակութիւնը ընդգրկած է հրատապօրէն անհրաժեշտ դեղեր ու պիտոյքներ՝ COVID-19-ով վարակուածներու ու պատերազմի վիրաւորներու, ինչպէս նաեւ մտային խանգարումներէ, քաղցկեղէ, եւ սրտային ու ստամոքս-աղիքային անհանգստութիւններէ տառապող հիւանդներու համար։

«Հայաստան Արցախ Ֆոնտին կանոնաւորաբար կ՚առաջարկուի միլիոնաւոր տոլար արժէքով կեանք փրկող դեղեր եւ բժշկական պիտոյքներ», յայտնեց Հայաստան Արցախ Ֆոնտի Նախագահ Յարութ Սասունեանը եւ շարունակեց՝ «Մեզի կը մնայ հոգալ առաքման ծախսը միայն։ Ուրեմն կը քաջալերենք ձեր առատաձեռն նուիրատուութիւնները, որպէսզի կարենանք շարունակաբար այս կենսական օժանդակութիւնը տրամադրել Հայաստանի եւ Արցախի բոլոր բժշկական կեդրոններուն»»։
Հայերեն العربية

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում