Հասարակական

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամկետը կերկարաձգվի

2 րոպեի ընթերցում

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամկետը կերկարաձգվի

ԵՐԵՎԱՆ, 4ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի, հավաստագրի համար վերապատրաստման վկայականի ժամկետները կերկարաձգվեն։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում առկա դիմումներն ու առաջարկները՝ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի, հավաստագրի համար վերապատրաստման վկայականի ժամկետների վերաբերյալ, նախարարությունը տեղեկացնում է.

-քանի որ ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված ֆորս մաժորային իրավիճակիպատճառով չի կազմակերպվել հավաստագրման քննությունների գործընթաց,և այս պահին հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմելէշուրջ 600 հավակնորդ, քննությունների ժամանակացույցը կերկարաձգվի մինչև 2021 թվականի մարտ ամիսը,

- եթե հավաստագրի կամ վերապատրաստման վկայականի ժամկետը լրանում է պատերազմական դրությունից մինչև հավաստագրման համար անցկացվող քննությունների ավարտն ընկած ժամանակահատվածում, ապա հավակնորդներին քննություններին մասնակցելու հնարավորություն կընձեռվի,

-պատերազմական դրությունից մինչև հավաստագրման համար անցկացվող քննությունների ավարտն ընկած ժամանակահատվածում, գործող տնօրենների պաշտոնավարման պայմանագրերի, հավաստագրերի, վերապատրաստման վկայականների ժամկետները լրանալու պարագայում, այդ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր տեղի մրցույթները կանցկացվեն հավաստագրման քննությունների ավարտին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում