Մշակույթ

«Լեհական մշակույթի օրեր» ՀՀ-ում. նախատեսված են մի շարք միջոցառումներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 7-9 «Լեհական մշակույթի օրեր» կանցկացվեն. նախաձեռնության շրջանակում կազմակերպվելու են կինոցուցադրություններ, ֆոտոցուցահանդես, գրքի շնորհանդես, ինչպես նաև լեհական դասական երաժշտության համերգ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպիչները ներկայացրին որոշ մանրամասներ՝ տեղեկացնելով, որ նախագծի հեղինակներն ենլեհականRóbmy swoje dla kultury Foundation-ըև Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

«Դեկտեմբերի 7-ին «Դալան» ցուցասրահում նախատեսվում է «Լեհական մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրի և «Վարշավայի ճակատամարտը» ֆոտոցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը տրամադրել է Royal Łazienki Museum-ը։ Ներկայացվելու է նաև Լեհաստանի պատմության թանգարանի տրամադրած «Համաշխարհային պատմության 18 ճակատամարտ» ֆիլմը, իսկ հետո՝ լեհ հայտնի պատմաբան Վլոջիմիեժ Սուլեյայի «Հայրենիքի նվիրյալը. Յոզեֆ Պիլսուդսկի» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Դեկտեմբերի 8-ին և 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն Լեհաստանում մեծ ճանաչում ունեցող դերասանների և դերասանուհիների մասնակցությամբ Դարիուշ Գաժևսկու «Լեգիոններ» և Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» կինոնկարները»,-հայտնեց «Ոսկե ծիրան»-ի Միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ դեկտեմբերի 9-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կկազմակերպվի լեհական դասական երաժշտության համերգ, որի ընթացքում կհնչեն լեհական դասական երաժշտության լավագույն ստեղծագործությունները:

«Ճիշտ է՝ ծրագիրը կարճ է, բայց հագեցած: Կարծում եմ՝ այն կհետաքրքրի և՛ երաժիշտներին, և՛ կինոյի երկրպագուներին, և՛ այլ արվեստասերների: Հնարավոր է՝ ծրագրում փոփոխություններ լինեն, որոնց մասին կտեղեկացնենք»,-ասաց Հովհաննիսյանն ու ընդգծեց, որ բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Նախագծի ղեկավար Ագնեշկա Լաբենցն էլ նշեց, որ հերթական անգամ է Հայաստանում: «Այստեղ եմ եղել նաև 2018 թվականին, երբ Լեհաստանի անկախության վերականգնման տոնակատարությունների դասական երաժշտության համերգ կազմակերպվեց Արամ Խաչատրյան համերգասրահում: Տեղի հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց այն: Դա է պատճառը, որ այս անգամ ևս կարևոր տոնը նշում ենք Հայաստանում»,-խոստովանեց նա ու անդրադարձավ ցուցադրվող ֆիլմերին:

Լաբենցն ընդգծեց, որ «Լեգիոններ» կինոնկարը ներկայացնում է մի պատմություն, երբ երկու տղամարդ սիրում են միևնույն կնոջը: Ֆիլմի հիմքում պատերազմն է: «Սուրհանդակը» ժապավենի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

«Լեհաստանում ամենայն հարգանքով են վերաբերվում հայերին, որոնք մասնակցել են պատերազմին: Վարշավայի ամենանշանակալի կոթողներից է «Անհայտ զինվորի հուշարձան»-ը: Պատերազմի ավարտից հետո բազմաթիվ մայրեր փնտրել են իրենց որդիների մարմինները: Շատերը չէին կարողանում գտնել դիերը: Երբ տեղադրվել է հուշարձանը, հայ մայրերից մեկն ասել է, որ այն կդառնա վկայություն այն մասին, որ պատերազմին մասնակցել են նաև հայ զինվորները»,-պատմեց Ագնեշկա Լաբենցը:

Նա խոսքը եզրափակեց՝ շնորհակալություն հայտնելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ներկայացուցիչներին, որոնք օգնել են կազմակերպել «Լեհական մշակույթի օրեր»-ը Հայաստանում:

Հայերեն Русский

Եվրոպական բուհերում կրթություն ստացած ԳՊՀ-ականները կիսվել են իրենց արտագնա ուսման տպավորություններով

ՊԵԿ-ում կազմակերպվել է հանդիպում խոշոր հարկատուների հետ

Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված միջոցառում

Նախորդ տարվա ընթացքում ՀՌՀ-ն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից որևէ բողոք չի ստացել

Պուտինն ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդին

VIVA ցանցի աշխատանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն ռեժիմի

«Հայ երաժիշտները՝ հայ համայնքներին» նախագիծը 2025-ին իրականացվել է Հայաստանի երեք մարզում

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ռուս-ուկրաինական համակարտության կարգավորմանը կողմերի տրամադրվածության դեպքում. Ռուբիո

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ

«Հորիզոններ» ծրագրի շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամը տնայցեր է իրականացնում Սյունիքի 7 համայնքներում