C-400-ի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցները ներառված են ԱՄՆ-ի բյուջեի նախագծում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի 2021 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը տարածվել Է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից, նախատեսում Է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների սահմանում՝ նրա կողմից ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահին հրահանգվում Է պաշտպանական ծախսերի վերաբերյալ օրենքն ստորագրելուց հետո 30 օրվա ընթացքում «հինգ կամ ավելի պատժամիջոցներ» սահմանել այն թուրք պաշտոնյաների նկատմամբ, որոնք մասնակցել են C-400-ի ձեռքբերման գործընթացին:

Պատժամիջոցները կարող են սահմանվել Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու օրենքին համապատասխան (CAATSA): Գործող օրենքով Ռուսաստանի հետ գործարքի համար արգելված են F35 կործանիչների վաճառքները Թուրքիային: Ընդհանուր առմամբ օրինագիծը 2021 ֆինանսական տարվա ազգային պաշտպանության ծախսերը նախատեսում Է 732 մլրդ դոլար գումար, ներառյալ 69 մլրդ դոլար արտասահմանյան ծախսերը:

ԱՄՆ-ում քանիցս անհանգստություն են հայտնել Թուրքիայի կողմից C-400-ի ձեռքբերման կապակցությամբ, քանի որ կարծում են, որ Ռուսաստանը կարող Է այդ համակարգերն օգտագործել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների մասին տեղեկատվություն ստանալու համար: Բացի այդ, Պենտագոնում հայտարարել են, որ Թուրքիան պետք Է С-400 զենիթահրթիռային համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: Արդյունքում Վաշինգտոնը F-35A-ի արտադրության ծրագրից Անկարային բացառել Է անցյալ տարվա հուլիսին այն բանից անմիջապես հետո, երբ Թուրքիան ձեռք Է բերել C-400 զենիթահրթիռային համալիրները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները