Միջազգային

Հակահամաճարակային սահմանափակումները դանդաղեցնում են տնտեսության վերականգնման թափը Եվրոպայում. Մուդիս

3 րոպեի ընթերցում

Հակահամաճարակային սահմանափակումները դանդաղեցնում են տնտեսության վերականգնման թափը Եվրոպայում. Մուդիս

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը` Moody՛s Investors Service-ը, հրապարակել էմի զեկույց, համաձայն որի Եվրոպայում կորոնավիրուսային համավարակի բռնկման երկրորդ ալիքով պայմանավորված սահմանափակումների հետևանքով տնտեսության գործունեության խափանումներ կառաջանան, որն էլ կդանդաղեցնի խոշոր տնտեսություններում վերականգնման թափը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցի համաձայն պետական հատվածում կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքով պայմանավորված սահմանափակումների վերագործարկումը և դրա հետևանքով տնտեսական գործունեության կրճատումները կդանդաղեցնեն Եվրոպայի հինգ խոշոր երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի և Իսպանիայի տնտեսությունների վերականգնման թափը: Ըստ զեկույցի՝ այն պայմաններում, երբ համաճարակի տարածման հետ կապված մտահոգությունները մեծանում են և սպառողների վստահությունը նվազում է, վերջին սահմանափակումները, հավանաբար, պահանջարկի չափավոր նվազում կառաջացնեն, սակայն տնտեսական գործունեության մեջ որևէ շրջադարձային իրադարձություն չի սպասվում:

«Մուդիս»-ը կարծում է, որ կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի ժամանակ սպառողների՝ կանխիկ գումար կուտակելու հավանականությունը ցածր է։ Չնայած ճգնաժամի դեմ պայքարում քաղաքացիներին տրվող աջակցության քաղաքականության երկարաձգմանը, նոր սահմանափակումները բացասական ազդեցություն կունենան աշխատողների վրա: Զեկույցում, որում նշվում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մահացությունների թիվը որոշակի մակարդակի վրա կայունացել է, ընդգծվել է, որ Covid-19 պատվաստանյութի մշակման վերաբերյալ դրական լուրերը դեռ չեն նվազեցրել հասարակական մտահոգությունները:

Զեկույցում ասված է. «Դժվար թե պատվաստանյութերի վերաբերյալ դրական նորությունները զգալիորեն նվազեցնեն հասարակության անհանգստությունը։ Մինչ պատվաստանյութի ներդրումը դրանք չեն նվազի»։

Ըստ զեկույցի՝ չնայած այն փաստին, որ կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները տարբեր երկրներում տարբեր ձևով են իրականացվում, ընդհանուր առմամբ դրանք ավելի թեթեւ են, քան առաջին ալիքի ժամանակ ներդրված սահմանափակումները։

Սեդրակ Սարգսյան

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Պաշտոնական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում