Քաղաքականություն

Գեղամ Մանուկյանը և մի խումբ այլ քաղաքացիներ դադարեցրել են հացադուլը

1 րոպեի ընթերցում

Գեղամ Մանուկյանը և մի խումբ այլ քաղաքացիներ դադարեցրել են հացադուլը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հորդորով ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը և մի խումբ այլ քաղաքացիներ դադարեցրել են հացադուլը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորով դադարեցվեց մի շարք հայորդիների հացադուլը»,- գրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը։

«Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը, ու շարունակում մեր պայքարը»,- գրել է Մանուկյանը՝ հավելելով, որ հաջորդ քայլերի մասին առաջիկայում կտեղեկացի:

Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյաննանժամկետ հացադուլ էր հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում