Արցախի Մարտունի քաղաքն էլեկտրական հոսանքով ապահովելու համար նախատեսվում է ՋԵԿ-ի կառուցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի ու հարակից գյուղերի էլեկտրամատակարարումն այժմ ապահովվում է վերականգնված 110 կվտ հզորությամբ ենթակայանի միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանը:

«Ենթակայանի վերականգնման շնորհիվ ներկայում Ստեփանակերտն ու շրջակա գյուղերն ապահովված են կայուն էլեկտրամատակարարմամբ, իսկ անջատումները հիմնականում պայմանավորված են լինում օդային գծերի տեղափոխմամբ ու բարելավման աշխատանքներով»,-մանրամասնել է պատասխանատուն: Նրա հաղորդմամբ՝ Արցախի մի շարք գյուղերում էլեկտրական հոսանք ունենալու համար ժամանակավորապես օգտագործվում են նաև գեներատորներ:

«Ականազերծման աշխատանքներին զուգահեռ այժմ աշխատանքներ են տարվում նաև Շուշի-Լիսագոր հատվածում օդային գծերի և կապի միջոցների վերականգնման ուղղությամբ: Բացի այն, որ այս աշխատանքները կատարվում են շարունակվող ականազերծումներին զուգահեռ, մասնագետները այս հատվածում աշխատում են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Հարկ է նշել, որ Շուշիից եկող օդային գծով էր իրականացվում նաև Մարտունու էլեկտրամատակարարումը: Մինչ այս օդային գծի վերականգնումը, Մարտունիում նախատեսվում է 5 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցում, որը նախնական ժամանակահատվածում կբավարարի էլեկտրական հոսանքով: Այնուհետև այն կմիանա վերականգնվող ընդհանուր գծին»,-ասաց Լևոն Գաբրիելյանը՝ հավելելով, որ Արցախում էլեկտրամատակարարումն առայժմ իրականացվում է հիմնականում Սարսանգի ՀԷԿ-ի միջոցով:

Անդրադառնալով գազամատակարարման ապահովմանը, մեր զրուցակիցը նշեց, որ այս ենթակառուցվածքը համեմատաբար քիչ է տուժել ռազմական գործողություններից, ուստի հնարավոր է եղել արագ վերականգնել:

Վան Նովիկով

Հայերեն

Սեուլը ձգտում է, որ ԱՄՆ-ն իրեն փոխանցի հարավկորեական զորքերի նկատմամբ օպերատիվ վերահսկողությունը պատերազմի դեպքում

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամի հետ

Կասեցվել է «Ֆրութ Եվա» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

ԱՄՆ-ն Հնդկաստանին թույլատրել է ներդրումներ կատարել Վենեսուելայի նավթի արդյունահանման բնագավառում. The Times of India

Օգոստոսյան խորհրդակցություն Գյումրիում. ներկայացվել են նոր ուսումնական տարվա առաջնահերթությունները

Զամբիայի նախագահը վերընտրվել է երկրորդ ժամկետով

Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Սիրիական Իդլիբի ռազմական օդանավակայանն ավիահարվածների է ենթարկվել

Ինչպես են հայկական ընտանիքները պատրաստվում դպրոցին. «5 տետրի գնումից» մինչև կես տարվա գնումներ