Պաշտոնական

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

1 րոպեի ընթերցում

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի կայքէջից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն ՄհերիԽաչատրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- նշված է հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում