Արցախի մարդու իրավունքների պաշտպանը տվյալներ ունի մի քանի տասնյակ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բաց աղբյուրների վերլուծությամբ պարզել է, որ Ադրբեջանում պահվում է մոտ 30 հայ ռազմագերի: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նաև հայտնել է, որ կան անհետ կորած քաղաքացիական անձինք, որոնց վերաբերյալ տվյալներ են հավաքագրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկմանը տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Հստակ թվեր չեմ կարող ասել: Բաց աղբյուրներից և սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերի և լուսանկարների միջոցով մոտ 30 ռազմագերու տվյալներն ենք կարողացել պարզել: Մեր ներկայացրած տվյալների հիման վրա հնարավոր է եղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կյանքեր փրկել: Բացի այդ՝ չպետք է մոռանալ, որ ունենք քաղաքացիական կորած անձինք, որոնց վերաբերյալ նույնպես տվյալներ ենք հավաքագրում: Նրանք եղել են Արցախում՝ իրենց տներում ու բնակավայրերում, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո: Ներկայումս ունենք մոտ 30 անհայտ կորած քաղաքացիական անձ: Նրանց թվում կա 11 հաստատված մահվան դեպք, որից 7-ի մարմինները պատերազմից հետո վերադարձվել են կամ գտել են փրկարարները: Վերադարձված դիերի գրեթե բոլորի մարմիններին առկա են եղել խեղման և անդամահատման, ընդհուպ՝ գլխատման դեպքեր, որոնց մի մասը կատարվել է դեռևս այդ անձանց կենդանի վիճակում, մյուս մասը՝ մահից հետո»,- ասաց Բեգլարյանը:

Նա հայտնել է, որ բոլոր դեպքերը վերլուծում և ներկայացնում են ԿԽՄԿ-ին և ռուսական կողմին: Առայսօր հայկական կողմին փոխանցվել է ավելի քան 400 մարմին: Ընդ որում՝ մի մասին ԿԽՄԿ-ն ու փրկարարներն են գտել՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ, իսկ մի մասը փոխանակվել է: «Գլխավորապես այն տարածքներում, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, հայերի ավելի շատ մարմիններ կան, քան մեր կողմում ադրբեջանցիների: Ադրբեջանական կողմն ակնհայտորեն ժամանակ է ձգում դիերի փոխանակման հարցում: Ռուս խաղաղապահների աջակցությամբ ԿԽՄՆ-ն և փրկարարները եղել են ռազմական գործողությունների շրջանում գտնվող շատ բնակավայրերում, սակայն մարմիններ չեն գտել: Դրանից էլ հետևություն, որ ադրբեջանական կողմը հավաքել է մարմինները, որից հետո միայն թույլ տվել, որ սկսվեն որոնողական աշխատանքները: Հավաքել են մեր մարմինները և անընդհատ ժամանակ են ձգում: Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում: Այդպիսով նրանք նպատակ ունեն լրացուցիչ ազդել ներհայաստանյան իրավիճակի վրա և խորացնել հարազատների հոգեբանական տառապանքները, ինչի մասին են վկայում նաև տեսանյութերի տարածումը: Հարկ է նշել, որ այս գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական մարմինների կողմից: Տարածվող տեսանյութերն ու լուսանկարները ադրբեջանական բանակից կարող էին դուրս գալ միայն իշխանությունների թույլտվությամբ ու վերահսկողության ներքո: Այդպիսով՝ ադրբեջանական կողմի նպատակը մեր հասարակությանը հոգեբանորեն ճնշելն է: Մենք շարունակում ենք հավաքագրել ու մշակել բոլոր տվյալներն ու վերլուծություններ, կատարել դրանք ներկայացնելով ՊԲ-ին, ԿԽՄԿ-ին, Գերիների և անհայտ կորածների հանձնաժողովներին: Այս տեսանկյունից անելիքներ ունի նաև միջազգային հանրությունը, իսկ մեր կառավարությունը նույնպես պետք է անի առավելագույնը զոհվածների մարմիններն ու գերիներին վերադարձնելու համար»,-ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Հայերեն

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ