Իրանը համագործակցում եւ բանակցում է ռուսաստանյան կողմի հետ COVID-19-ի դեմ պատվաստանյութի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը համագործակցում Է ռուսաստանյան կողմի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առիթով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

«Մեր երկրի մասնագետները եւ պաշտոնյաները ներկա դրությամբ բանակցություններ են անցկացրել եւ համագործակցում են պատվաստանյութի ռուսաստանցի արտադրողի հետ, ներկայում ընթանում Է փաստաթղթերի քննարկումը»,-ասել Է նա, չնշելով, թե հատկապես որ արտադրողի հետ Է ընթանում կոոպերացիան: Նրա խոսքով՝ «այց Է պլանավորվում ռուսաստանյան կողմի հրավերով»: Սեպտեմբերի վերջին ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հաղորդել Էր, որ Թեհրանը մտադիր Է Մոսկվայի հետ համագործակցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության շուրջ, այդ թեմայով անցկացվում են կոնսուլտացիաներ, նշելով, որ հնարավոր Է համաձայնագիր ստորագրել պատվաստանյութի համատեղ արտադրության վերաբերյալ»:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է միջմկանային ներարկման համար:

«Վեկտոր» կենտրոնը հոկտեմբերի 13-ին գրանցել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Վեկտոր»-ին թույլատրել Է անցկացնել պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններ: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնը մշակել Է իր պատվաստանյութը: Այս պատրաստուկը նույնպես կլինիկական փորձարկումների փուլ Է անցնում, որին մասնակցում են 300 կամավորներ: Ինչպես սպասվում Է, պատվաստանյութը գրանցում կարող Է ստանալ մինչեւ տարեվերջ:

Հայերեն Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը